ԱՄՆ-ից լրագրող Լիզզի Սաքսը Forbes ամսագրում հրապարակել է հոդված, որում հայտարարել է, թե կիտրոնները Ռուսաստանի Դաշնության տարածքում հարստության ցուցանիշ են և բավականին «հեղինակավոր մթերք»: Այդպիսի եզրակացության է նա հանգել Limoneira-ի ներկայացուցիչ Հարոլդ Էդվարդսի հետ շփվելուց հետո:
«Ի՞նչն է ձեզ մոտ ասոցացվում կիտրոնի հետ՝ թարմությո՞ւնը, ամառային օրե՞րը, առափնյա կլիմա՞ն: Դե, իսկ Ռուսաստանում և Հարավարևելյան Ասիայում դրանք, դատելով ամեն ինչից, օգտագործում են՝ իրենց ցույց տալու համար շահավետ լույսի ներքո և տպավորություն գործելու համար»,- գրել է Լիզզի Սաքսը:
Սաքսը իր զրուցակցից լսել է, որ «ռուսները բնակչության մեկ շնչի հաշվով առավել շատ են օգտագործում կիտրոն, քան աշխարհի այլ երկրներում»: Այնուհետև նա մտածել է, թե կիտրոնների մեծ քանակությամբ օգտագործումը կապված չէ՞ արդյոք այն բանի հետ, որ ռուսները շատ են օղի խմում կամ չափազանց շատ՝ թեյ: Ի պատասխան դրա՝ Էդվարդսը նկատել է, որ «հարուստ ռուսներին շատ է դուր գալիս կիտրոնը ներառել իրենց կենսակերպի տարրերի թվում»: Իբր դա ցուցանիշն է այն բանի, թե իրենք կարող են իրենց շատ բան թույլ տալ:
«Դա համարվում է հեղինակավոր մթերք»,- փորձագետի խոսքը մեջբերել է լրագրողը:
Սաքսը եզրակացրել է, որ Ռուսաստանում չափազանց ցուրտ է կիտրոն աճեցնելու համար: «Ստիպված են այն գնել հեռվից, շատ հեռվից: Այդ պատճառով այդ թթու, դեղին ցիտրուսը թանկ արժե»,- ամփոփել է Լիզզի Սաքսը: