49-ամյա Դենիզ Ուիլյամսին դատապարտել են ցմահ ազատազրկման. նա ծրագրել էր ամուսնու սպանությունը՝ հարստանալու նպատալով: Քիլերի դերում հանդես է եկել զոհի լավագույն ընկերը, որը դատապարտվածի նկատմամբ տածել է ռոմանտիկ զգացմունքներ:

Հանցագործությունը, որի համար ամերիկյան Ֆլորիդա նահանգի «սև այրին» մնացած օրերը կանցկացնի բանտում, կատարվել է դեռևս 2000 թվականին: Այդ ժամանակ Դենիզ Ուիլյամսը մտածել է սպանել իր ամուսնուն՝ Մայքին, և մշակել է սպանության ծրագիր: Մտահղացումն իրագործելու համար նա դիմել է իր ամուսնու լավագույն ընկերոջը:

Дениз Уильямс. Фото: © Leon County SherifDept

Մեղադրանքի վարկածով՝ Ուիլյամսը որոշել է իր ամուսնուց ազատվել շահադիտական նպատակներով. նրա կյանքը ապահովագրված էր 1,75 մլն դոլարով: Բրայան Ուինչեսթերի՝ պատվերի անմիջական կատարողի համար մեծ գումարը միակ շարժառիթը չէր: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նա զգացմունքներ է տածել իր ընկերոջ կնոջ նկատմամբ:

Հանցագործությունը կատարվել է Սեմինոլ լճում, որտեղ Մայքը և Բրայանը գնացել էին բադի որսի: Երբ նրանք լողում էին նավակով, Մայքի ընկերը նրան հրել է ջրի մեջ, իսկ հետո կրակել նրա դեմքին: Չարագործը մարմինը թաղել է անտառում: Երկար ժամանակ համարվում էր, որ Մայքը խեղդվել է, իսկ նրա դիակը կերել են ալիգատորները: Դիակի իսկական գտնվելու վայրը պարզվել է միայն 17 տարի անց:

Майк и Дениз Уильямс. Фото: © Russel Grace

Կատարված հանցագործությունից 5 տարի անց զույգը օրինականացրել է իրենց հարաբերությունները, բայց 2015-ին նրանց միությունը քայքայվել է: Շուտով Ուինչեսթերը առևանգել է իր կրքի նախկին առարկային՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել նրա հետ, եթե նա գաղտնիքը բացի: Արդյունքում առաջինը խոսել է նա:

Առևանգման համար Ուինչեսթերին դատապարտել են 20 տարվա ազատազրկման, բայց խոստացել են չմեղադրել սպանության համար, եթե նա ցուցմունք տա պատվիրատուի մասին: Քիլլերը գործարքի է գնացել, և այժմ ամուսնու սպանության համար պատասխանում է միայն Դենիզը: Մայք Ուիլյամսի այրին հայտարարել է, որ չի մասնակցել հանցագործությանը և կբողոքարկի դատավճիռը:

Майк и Дениз Уильямс с дочерью. Фото: © Florida Today

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել