Զարգանում է ոչ միայն մարդը, այլև տեխնոլոգիաները: Մեր ուշադրությանը մշտապես ներկայացնում են նոր հայտնագործություններ, որոնք արվել են տևական ժամանակի ընթացքում: Սակայն իրականում գոյություն ունեն նաև այնպիսի հայտնագործություններ, որոնց վրա աշխատանք ընդհանրապես չի տարվել. դրանք արվել են միանգամից և ինքնաբերաբար: Այս հայտնագործությունները մերօրյա խոշոր գյուտերի մեջ չնչին կարող են դիտվել, սակայն դրանք անփոխարինելի են:

Խաչբառ

Խաչբառի ստեղծողի կոչումը կրում են միանգամից մի քանի մարդիկ: Նրանցից մեկը նախկին դատապարտյալ Վ. Օրվիլն էր: Բանտախցում այս տղամարդը զբաղվելու ոչինչ չուներ, այդ իսկ պատճառով սկսել է բառերի տառերը թաքցնել: Գրում էր բանտախցի հատակին, որը քառակուսաձև սալիկներից էր կազմված: Արդյունքը յուրօրինակ էր: Մյուս բանտարկյալները մտածեցին խաղի կանոններ, իսկ ավելի ուշ Օրվիլը տեղի լրագրերից մեկում հայտնեց իր հայտնագործության մասին: Երբ նրան ազատ արձակեցին, Օրվիլն իր բանկային հաշվին խոշոր գումար ստացավ:

Կիևյան տորթ

Ինչպես և այս ցանկի բոլոր հայտնագործությունները, այս հայտնի տորթի բաղադրատոմսը ևս պատահմամբ է ի հայտ եկել: Հրուշակեղենի գործարանի աշատակիցներից մեկը մոռացել էր սառնարան դնել ձվի հարած դեղնուցները: Առավոտյան գործարանի խոհարարը որոշել էր տորթ պատրաստել նախորդ օրվանից մնացած մթերքներից: Անսպասելիորեն տորթի շերտերը խրթխրթան են ստացվել և ստեղծվել է բոլորի սիրելի տորթը: Այս տորթից մատուցել են Բրեժնևի ծննդյան օրը:

Թեֆլոն

Նպատակասլաց մի քիմիկոս, որի անունը Ռոյ Պլանկետ էր, բավականին երկար ժամանակ աշխատել է ֆրեոնի մի տարատեսակ ստեղծելու վրա: Մի անգամ նա որոշեց տետրաֆտորէթիլենի տարան դնել սառնարան: Առավոտյան երիտասարդ քիմիկոսը դուրս հանեց ստացվածը սառնարանից. այն չէր քայքայվել ճարպերի, թթուների, ջրի ու ալկալիների ազդեցությունից: Ստացվածը բարձր ցրտադիմացկունություն ու ջերմադիմացկունություն ուներ: Գյուտով միանգամից հետաքրքվեցին զինվորականները: Այսօր այդ հայտնագործությունը լայնորեն օգտագործվում է մեր առօրյա կյանքում. ինչպես կռահեցիք, խոսքը թեֆլոնի մասին է:

Միկրոալիքային վառարան

Ամերիկացի Պ. Սփենսերը ստեղծել է մագնետրոն անունով մի սարք, որն ունակ է գեներացնելու միկրոալիքային ռադիոազդանշանները: Նախկինում նման ազդանշանները օգտագործվում էին առաջին ռադարներում: Մի անգամ, երբ ինժեները գտնվում էր մագնետրոնից ոչ հեռու, նա ցանկացավ ուտել շոկոլադե բատոնը, որը նրա գրպանում էր: Գրպանից հանելիս նա նկատեց, որ բատոնը հալչել է: Շնորհիվ նման փոքրիկ իրադարձության՝ ինժեները հասկացավ, որ այդ միկրոալիքները կարող են լայնորեն օգտագործվել ոչ միայն ռադարների համար:

Հունական պար սիրտակի

Այս պարը ևս ի հայտ է եկել պատահաբար: Է. Քուինը «Հույն Զորբան» ֆիլմի վերջին հատվածը նկարահանելուց որոշ ժամանակ առաջ կոտրել էր ոտքը: Ողջ խնդիրն այն էր, որ, ըստ սցենարի, նա պետք է թռիչքներով պար կատարեր: Բարդ իրավիճակի հետ կապված՝ սցենարը փոքր-ինչ փոփոխվեց: Արդյունքում ստացվեց այն, ինչը մենք այսօր սիրում ու անվանում ենք «սիրտակի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել