1. Երկու տարբեր ընտանիքներ որոշեցին որդեգրել երկվորյակ տղաների։ Երկու երեխաներին էլ ընտանիքները նույն անունները տվեցին՝ Ջեյմս։ Միաժամանակ մեկը մյուսի պլանների մասին ոչ մի տեղեկություն չուներ։ Երկվորյակներից յուրաքանչյուրը մեծանում էր՝ չիմանալով, որ եղբայր ունի։ Ահա թե որտեղ էր համընկնումը. համալսարանն ավարտելիս երկու տղաները իրավաբանի մասնագիտացում ստացան։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Ջեյմսերն ամուսնացան Լինդա անունը կրող կանանց հետ։ 40 տարեկանում արդեն հասուն տղամարդիկ իմացան մեկը մյուսի գոյության մասին։

2. Հեռուստացույցով ցուցադրում էին հանրահայտ «Տիտանիկ» ֆիլմը։ Այն պահին, երբ լայները բախվում է այսբերգին, տանը, որում ապրում էր անգլիացի մի ընտանիք, ընկել է սառցե մետեորիտ։ Սա հազվագյուտ երևույթ է։

3. Անգլիական Չեշիր դքսությունում գործում է խորհրդավոր սուպերմարկետ։ Այստեղ մի տարօրինակ երևույթ կա. երբ 15 համարի դրամարկղին մոտենում է գանձապահը, մի քանի շաբաթ չանցած նա հղիանում է։ Սուպերմարկետի գոյության ընթացքում 24 գանձապահներ հղիացել են. ծնվել է 30 երեխա։

4. «Աշխարհի շուրջը 80 օրում». այս ֆիլմը ցուցադրվում էր շոտլանդական գյուղերից մեկի կինոթատրոնում։ Այն պահին, երբ ֆիլմում դերասանները օդապարիկ են նստել և կտրել պարանը, կինոթատրոնի հանդիսատեսը սարսափելի աղմուկ է լսել։ Պարզվել է, որ տանիքին օդապարիկ է ընկել, որը հենց այնպիսին էր, ինչպիսին որ ցուցադրվում էր այդ պահին ֆիլմում։

5. Տարօրինակ համընկնում է տեղի ունեցել 1848 թ. վաճառական Նիկիֆոր Նիկիտինի հետ։ Նրան աքսորել են «դեպի Լուսին թռիչքի մասին չարամիտ ելույթների» համար հեռու բնակավայրերից մեկում, որը կոչվում էր Բայքոնուր։

6. «Դեյլի տելեգրաֆ» օրաթերթում 1944 թ. տպագրվեց խաչբառ։ Թվում է՝ այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, սակայն պարզվում է, որ այն բովանդակում էր խորհրդային զորքերի՝ Նորմանդիա վայրէջք կատարելու օպերացիայի վերաբերյալ գաղտնի կոդեր։ Հետախուզությունն անմիջապես սկսեց պարզել՝ ով է համարձակվել նման տեղեկատվությունը տարածել։ Իսկ խաչբառը կազմել էր դպրոցի մի ծեր ուսուցիչ, և սա ընդամենը պատահականություն էր։

7. Ուելսի ափամերձ շրջանում տարօրինակ երևույթներ են կատարվում։ 1664 թ. դեկտեմբերի 5-ին այնտեղ խորտակվել է ուղևորափոխադրող նավը։ Ողջ է մնացել միայն մի մարդ՝ Հյու Ուիլյամս անունով։ 1785 թ. դեկտեմբերի 5-ին նույն վայրում ևս մի նավ է խորտակվել և կրկին մի մարդ է ողջ մնացել՝ Հյու Ուիլյամս անունով։ Ձկնորսական նավակը խորտակվել է 1860 թ.՝ կրկին դեկտեմբերի 5-ին։ Ողջ է մնացել միայն մեկ ձկնորս... Հյու Ուիլյամսը։

8. 1920 թ. գնացքով սովորական ճամփորդությունը ևս մեկ տարօրինակ համընկնման պատճառ է դարձել։ Մի խցում երեք տղամարդ կար։ Ծանոթությունից հետո պարզ է դարձել, որ նրանցից մեկի ազգանունը Բինքհեմ է, իսկ մյուսինը՝ Պաուել։ Երրորդ մարդը կրում էր Բինքհեմ-Պաուել ազգանունը։ Տղամարդիկ իրար հետ ազգակցական կապ չունեին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել