Ուսումնասիրելով մեղրաբուծության մթերքներից ամենապահանջվածներից մեկի՝ մեղրի օգտակար հատկությունները՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ մեղրի օգտակարությունը բարձրանում է քնից առաջ օգտագործելու ժամանակ: Պարզվել է, որ գիշերային ժամերին այն բուժում է օրգանիզմը և օգնում է կանխել մի շարք խնդիրներ:

Բժիշկների կարծիքով՝ մեկ ճաշի գդալ մեղրի օգտագործումը քնից առաջ կանխում է անքնությունը և կարգավորում քունը: Մեղրի բաղադրության մեջ եղած տրիպոֆանը և գլիկոգենն օրգանիզմին օգնում են թուլանալ և հանգստանալ: Մեղրը դեպրեսիայի դեմ ամենաարդյունավետ միջոցներից է:

Картинки по запросу Эксперты: Употребление меда на ночь оказывает целебное воздействие

Հազվագյուտ քիմիական բաղադրության շնորհիվ մեղրը լավացնում է մետոբոլիզմի ընթացքը և դրական է ազդում իմունային համակարգի վրա:

Հակաօքսիդանտներն օրգանիզմի բջիջների վրա թողնում են երիտասարդացնող ազդեցություն, ինչպես նաև կարգավորում են արյան ճնշումը:

Մեղրի ոչ մեծ քանակության պաբերաբար օգտագործումը քնից առաջ կօգնի նորմալացնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, կթեթևացնի մրսածությունը և հազը, ինչպես նաև կոկորդի քերոցը վիրուսային հիվանդությունների առաջին նշանների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել