Իռլանդիայում 1․4 մլն դոլարով անմարդաբնակ կղզի են վաճառում, հաղորդում է CNN-ը։

Կղզում կա հնամենի ավերված վանք և առանց ջրատարի ու էլեկտրականության, լքված քոթեջ։

Կղզու ընդհանուր տարածքն 80 ակր է (0․324 ք/կմ)։ Վաճառողի խոսքով՝ կղզու մեկ ծայրից մյուսը ոտքով հասնելու համար պետք է քայլել շուրջ 1 ժամ։ Այն գտնվում է Իռլանդիայի արևմուտքում՝ Կոնեմարա շրջանից 3․2 կմ հեռավորությամբ։

Գնորդը պետք է ուղղաթիռ կամ մոտորանավակ ունենա՝ կղզի հասնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել