Եթե ձեր քիթը փակված է, և դժվարանում եք շնչել, մշտապես դիսկոմֆորտ եք զգում, իսկ գիշերային քունը վերածվել է մղձավանջի, ապա ուշադիր եղեք այս հրաշք միջոցին:

Սա ստուգված ժողովրդական միջոց է, որը բուժում է հարբուխը և քթի փակվածությունն ընդամենը մեկ գիշերում: Այն իսկապես օգնում է, քանի որ բուժում է ոչ թե ախտանիշները, այլ պատճառը՝ սինուսիտը:

Մի շտապեք դեղատուն, ավելի լավ է սկզբում փորձեք սա:

Ձեզ հարկավոր է՝

  • կիտրոն՝ 1 հատ
  • սոխ՝ 1 հատ
  • մեղր՝ 2 ճ/գ
  • ջուր՝ 2 բաժակ

Ինչ անել

  1. Եռացրեք ջուրը և սոխը օղակաձև կտրատեք: Սոխն ավելացրեք եռացող ջրին և թողեք 15 րոպե:
  2. Հետո հանեք կաթսան կրակից և թողեք՝ 5 րոպե թրմվի:
  3. Ավելացրեք մեղրը և լավ խառնեք:
  4. Անմիջապես խմելուց առաջ մեջը կիտրոնի հյութ լցրեք:

Լուծույթն ընդունեք օրական 2-3 անգամ 1 ճ/գ չափաբաժնով:

Այդպիսի թեյը պահպանվում է առնվազն 2 օր, բայց դրանից ավել չի պահանջվի, քանի որ քթի փակվածությունը կանցնի առնվազն 1 օրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել