Սասեսքսի դքսուհի Մեգան Մարքլը դեմ է հանդես եկել բրիտանական համալսարաններում անիրավահավասարությանն ու ռասիզմին։ Մարքլը կարծում է, որ «ուսումնական ծրագրի ապագաղութայնացման համար» անհրաժեշտ է սպիտակամորթ տղամարդ դասախոսներին փոխարինել սևամորթ կանանցով։

Նշենք, որ սա դքսուհու առաջին քաղաքական բնույթի ելույթը չէ։ Ավելի վաղ նա աջակցել է Սեսիլ Ռոդսի հուշարձանների ապամոնտաժմանը, որն Անգլիայում ամերիկյան գաղութային համակարգի հիմնադիրն է։ Նրա արձանները տեղադրված էին երկրի տարբեր համալսարաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել