Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը լքում է երկիրը:  Ջիմ Ռեդքլիֆը, հանուն հարկային պարտավորությունների նվազեցման, մտադիր է հաստատվել Մոնակոյում:

Արտասահմանյան պարբերականները նշում են, որ նման որոշումը նրան թույլ կտա տարեկան մոտ 5 մլրդ դոլար խնայել: Բրիտանական մագնատը INEOS քիմիական կոնցեռնի սեփականատերն է: Վերջինս կփոխանցվի Մոնակոյի իշխանության իրավասության ներքո, որը հայտնի է «հարկատուների ապաստան» անվանմամբ: Համապատասխան գործողությունները Միացյալ Թագավորության ֆինանսների նախարարությանը կարող են մոտ 0.44 միլիարդ ֆունտ արժենալ:

Համացանցում Ռեդքլիֆի հնարավոր տեղափոխման մասին հաղորդումները սկսեցին տարածվել  միլիարդատիրոջ Եվրամիությանը էկոլոգիական ոլորտին վերաբերող «թանկ» կանոնների և «հիմար» հարկերի քննադատությունից հետո, ինչը, ըստ նրա, ոչնչացնում է եվրոպական քիմիական արդյունաբերությունը: Գործարարը բաց նամակ է հղել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին: Ուղերձում միլիարդատերը նշել է էներգետիկայի ոլորտի և աշխատանքային հատվածի օրենսդրության խիստ պահանջների արդյունքում Եվրամիության ոչ մրցունակ լինելը: Ռետկլիֆի կորպորացիայի տարեկան շրջանառությունը հասնում է 58 մլրդ դոլարի, հաղորդում է «PolitRussia»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել