Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովն ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի 20 ինքնատիպ երգ: Համերգային երեկոն, որը կրում է «Ես և դու» խորագիրը, ներկայացնում է Միխայլովի՝ արդեն իսկ սիրված և ճանաչում վայելող հիթեր, ինչպես նաև նոր գործեր:

Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը Երևանում կկատարի Всё для тебя, Только ты, Ты, Между небом и землёй, Без тебя, Там За Горизонтом, Берега мечты, Спаси меня և այլ սիրված գործեր: Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։ Սպասվում են նաև այլ անակնկալներ: Տեղեկացնենք, որ այս պահին Ստաս Միխայլովն իր «Ես և դու» խորագիրը կրող համերգային շրջագայությամբ հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության քաղաքներում: Տարվա կտրվածքով արտիստը ծրագիրը կներկայացնի Պրահա, Ցյուրիխ, Ֆրանկֆուրտ, Բեռլին, Լոնդոն, Միլան և եվրոպական այլ քաղաքներում:

50673196_734061556964882_4948363995045167104_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել