Aysor.am-ը գրում է.

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանական խումբը փետրվարի 16-ին Հատուկ քննչական ծառայությունից ստացել է ծանուցում քրեական գործի նախաքննության ավարտի մասին: Այս պահին փաստաբանական խումբը ծանոթանում է քրեական գործի նյութերին:

Հիշեցնենք՝ Սեյրան Օհանյանը մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրյալ է, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար (ՀՀ քրեական օրենսգիրք, 300.1-րդ հոդվածի 1-ին մաս):

Սեյրան Օհանյանի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ միջնորդություն են ներկայացրել նախաքննական մարմնին՝ ներկայացնելու Օհանյանին առաջադրված մեղադրանքի էությունը, քանի որ այն իրենց համար անհասկանալի է:

«Մեզ դատարան են ուղարկում մի մեղադրանքով, որը մեզ համար հասկանալի չէ, պարզ չէ: Եթե մի բան պարզ չէ, ինչպե՞ս պաշտպանվենք: Օրինակ՝ մի շատ պարզ հարց ենք բարձրացնում՝ սահմանադրական կարգի տապալումը ե՞րբ է եղել և ե՞րբ է սկսվել: Շատ պարզ հարց է, որի պատասխանը մեզ չեն տալիս: Հարցնում ենք՝ ե՞րբ է սահմանադրական կարգը համարվել տապալված և ե՞րբ է այդ կարգը վերականգնվել: Չկա, ոչ մի պատասխան չունենք: Եթե այդ հարցերի պատասխանը չունես, ինչպե՞ս պաշտպանվես», - մեզ հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել