Բաղադրամասեր՝

200 գ կարագ
140 գ շաքարավազ
4 հատ ձու
100 գ ընկույզ
150 գ սև շոկոլադ

Պատրաստման եղանակը՝

Խորը թասի մեջ խառնել 200 գ կարագը, ավելացնել 140 գ շաքարավազ և շարունակել հարելը։ Հատ-հատ ավելացնել 4 ձուն և շարունակել հարելը։ 150 գ սև շոկոլադը հալեցնել, մի փոքր սառեցնել և ավելացնել զանգվածի վրա,
խառնել մինչև միատարր զանգված ստանալը։ Վերջում ավելացնել մանրեցված ընկույզը և խառնել,
լցնել ջեռոցի տարրայի մեջ և հավասարաչափ բաշխել։ Թխել 30 րոպե 180 աստիճանում։

Մուսի պատրաստման համար

300 գ շոկոլադի հատիկները պատել 300 մլ սերուցքով, խառնել մինչև միատարր զանգված ստանալը, այնուհետև ավելացնել նախապես հարած 100 մլ սերուցքը, շարունակել հարելը, ապա լցնել շոկոլադե շերտի վրա, պահել սառնարանում 1 ժամ։

Արտաքին շերտի համար

100 գ սպիտակ շոկոլադի վրա լցնել 280 մլ սերուցք, սառեցնել։ Վրան ավելացնել 280 գ սերուցքային պանիր և հարել,
ավելացնել 2 ճ/գ լուծվող սուրճ, ստացված կրեմը լցնել շոկոլադե շերտի վրա և 1 ժամ պահել սառնարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել