Aysor.am-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհուրդ է տալիս ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին խորհուրդներ տալու փոխարեն մտածել սեփական պահվածքի մասին:

«Կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին լինի Նիկոլ Փաշինյանը: Ամեն քաղաքական գործիչ ինքն է որոշում ինչպիսին լինել: Լավ կլինի, որ պարոն Մարուքյանը մտածի՝ ինքը ինչպիսին լինի», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նազարյանն՝ անադրադառնալով կառավարության ծրագրից հետո Նիկոլ Փաշինյանին ուղղված Էդմոն Մարուքյանի քննադատություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել