168.am-ը գրում է.

Փետրվարի 17-ին կայացավ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ հավաք-հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ԼԻԳԱՅԻ գործունեության մի շարք սկզբունքներ, ինչպես նաև սահմանվեցին Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր խնդիրների առաջնահերթությունները:

Քննարկման արդյունքում մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը նոր Սահմանադրության ընդունումն  է, որը պետք է ապահովի կառավարման մոդելի վերանայումը, իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանումը, ժողովրդավարական ազատությունների ապահովումը և արդյունավետ, արդարացի կառավարումը:

Քաղաքական Լիգայի հավաքի ընթացքում մասնակիցներին տեղեկություն տրվեց ԱՄՆ Ազգային ժողովրդավարական իսնտիտուտի (NDI) գրասենյակի  ներկայացուցչի հետ հանդիպման  մասին:

Որոշում կայացվեց ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ շրջանակներում ձևավորել Քաղաքական քննարկումների ակումբ:

Նարինե  Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել