«Բաքվի խնդրանքով» հայկական զինուժի դիրքերին մահապարտ ԱԹՍ-ով հարվածելու պատճառով շուրջ 1,5 տարի ներպետական սանկցիոն ռեժիմում հայտնված և ընթացիկ ամսվա սկզբին նախկին սահմանափակումները վերջնականապես հաղթահարած իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը հայտարարել է Ադրբեջանում բազմամիլիոնանոց մրցույթում հաղթելու մասին։

Ընկերության տարածած հայտարարության համաձայն՝ ընդհանուր 13 մլն դոլար արժողությամբ երկամյա պայմանագիրը ենթադրում է «գնորդին վաճառված» Orbiter 1K տեսակի ԱԹՍ-ների վերանորոգման աշխատանքներ (ենթադրաբար, նախկինում չավարտված պարտավորությունների իրականացմանը զուգահեռ)․․․

Մինչդեռ ինչ-որ բան հուշում է, որ գործարքը կարող է ունենալ նաև ոչ հրապարակային ուղղություններ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել