Փետրվարի 18-ին, ժամը 03:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շամլուղ քաղաքի Բենդիկ թաղամասի տներից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բենդիկ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկին կից խորդանոցում և ավտոտնակում (մոտ 60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:33-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել