Azatutyun.am-ը գրում է.

Տիրանայում ցուցարարները ժամեր շարունակ անկարգություններ են իրականացրել երկրի կառավարության ղեկավարի նստավայրի մոտ, շշեր և պայթուցիկներ նետել կառավարական շենքի ուղղությամբ:

Վրդովված քաղաքացիները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը: Բողոքի ցույցերի պատճառը կառավարության ղեկավարի՝ Ալբանիայի մայրաքաղաքի շրջակայքում արագընթաց մայրուղի կառուցելու պլաններն են, որոնց պատճառով ապամոնտաժման վտանգի տակ են հայտնվել բազմաթիվ տներ:

Երկրի ընդդիմությունը պնդում է, որ ավտոմայրուղու շինարարությունը կոռուպցիոն ռիսկեր և սխեմաներ է պարունակում: Ալբանացիների կասկածներն ու ճնշումները ստիպել են երկրի տրանսպորտի նախարարին հրաժարական տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել