Իմ վրդովված քարոզի նպատակը բողոքը չէր, այլ հանդիմանության և սթափության կոչ՝ իմ ժողովրդին. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը` անդրադառնալով համացանցում քննարկման առիթ դարձած տեսանյութի այն հատվածին, որտեղ նա ասել էր՝ եթե չեք ուզում, որ քահանաները բիզնեսով զբաղվեն, պետք է թագավորի պես պահել նրանց:

«Համացանցի քննարկումները, կարծում եմ` ոչ թե նրա շուրջ է, թե որևէ քահանա բողոք է բարձրացրել ԿԳ նախարարի կամ նախարարության դեմ, այլ  իմ քարոզի այն հատվածն է, որտեղ ես մարդկանց կոչ եմ անում շատ լուրջ վերաբերվել իրենց պարտականություններին և թագավորի պես պահել քահանաներին: Ինչու եմ ես այդպես ասել. իմ տեսանկյունից ոչ մի հետ քայլ չանելով` ասեմ, որ վրդովմունքս է շատ եղել, այդ պատճառով չեմ կարողացել ճիշտ ձևակերպել միտքս: Ձևակերպումը սխալ էր, բայց ես կարծում եմ` ովքեր փորձել են ինձ հասկանալ ճշմարիտ կերպով, վատ բան պիտի չտեսնեն իմ խոսքում: Հանդիմանանք կարող եմ ընդունել միայն այն առումով, որ ճիշտ չեմ ձևակերպել միտքս: Օրինակ՝ կարելի էր ասել`  քահանան և հոգևորականը Քրիստոսի խոսք քարոզող են և նյութական հատուկ հոգսերով, մտածումներով պիտի ծանրաբեռված չլինեն, դա չպիտի լինի քահանայի գործառույթը: Քահանայի և ողջ եկեղեցու գործառույթը Քրիստոսի խոսք քարոզելը պետք է լինի, և որքան որ անհոգ լինի աշխարհի հոգսերից քահանան, այնքան նվիրյալ պետք է լինի իր ծառայությանը»,- ասաց տեր Սեբեոսը:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել