Չեչնիայից գրող Ռուսլան Զակիրևը փորձում է «Ավատար» ֆիլմի համահեղինակ ճանաչվել։ Տղամարդը Գրոզնիի Զավոդսկի շրջանային դատարան է դիմել՝ պահանջելով փոխհատուցել իր բարոյական վնասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զակիրևն ընդգծել է, որ դատական հայց է ներկայացրել Ջեյմս Քեմերոնի և 20th Century Fox International ստուդիայի դեմ՝ իր հեղինակային իրավունքները խախտելու և իր վեպի գաղափարներն օգտագործելու համար, որը 2002-ին հրապարակվել է համացանցում։

Чеченский писатель Руслан Закриев, утверждающий что режиссер Аватара Джеймс Кэмерон использовал в основе киносценария Аватара его роман Секретное оружие

«Ես Քեմերոնի օգնական Թոմ Քլենսիից երեք նամակ եմ ստացել, նրանք ճանաչում են իրենց ֆիլմի և իմ վեպի նույնականացումը, սակայն պնդում են, որ ես եմ գողացել իրենց գաղափարները»,-ասել է գրողը՝ հավելելով, որ այժմ պարտավոր է դատարանում հակառակն ապացուցել։

Նշվում է, որ հեղինակը 2015-ին փորձել է ֆիլմի համահեղինակ ճանաչվել, սակայն ապարդյուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել