Մեծ Բրիտանիայի Կոլչեստեր քաղաքի բնակչուհու 100-ամյա հոբելյանին մերկ մատուցողներ են եկել, հաղորդում է Metro-ն:

Milton Lodge տարեցների տան բնակիչներն իրենց ընկերուհու 100-րդ տարեդարձին Hunks in Trunks ծառայության աշխատակիցների են հրավիրվել: Տղաները մատուցողների պարտականությունները կատարել են ամբողջովին մերկ՝ ինտիմ մասերը ծածկելով կարճ գոգնոցներով:

Հոբելյարը սկզբում տղաներին խնդրել է հագնվել, բայց շուտով սկսել է կատակել նրանց հետ և հարվածել մերկ հետույքներին:

2018-ի հոկտեմբերին նույն հաստատությունում տարեց կանայք մերկ մատուցողներ էին հրավիրել: Կանանց այնքան էին դուր եկել տղաները, որ որոշել էին նրանց կրկին հրավիրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել