Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան և երգիչ Պրոխոր Շալյապինը Սբ. Վալենտինի օրը միասին են նշել և ռոմանտիկ միջավայրում համատեղ սելֆի են արել: Նոր լուսանկարը երգիչը հրապարակել է Instagram-ի իր էջում:

Լուսանկարից դատելով՝ զույգը «ժանրի» դասական ձևն է նախընտրել. շամպայնով և ելակով տեղավորվել է փրփուրով լի վաննայում: «Իսկ դուք ինչպե՞ս եք նշում Սբ. Վալենտինի օրը: Շնորհավոր բոլոր սիրահարների օրվա առթիվ, ընկերներ»,- լուսանկարը մեկնաբանել է Պրոխորը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մեղադրվում է խարդախության մեջ: Սակայն Վիտալինան ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները: Բացի այդ՝ գրվել է նաև դաշնակահարուհու հավանական հղիության մասին, ինչը Շալյապինը հերքել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել