Երբ դեկտեմբերին ԱՄՆ նախագահը բոլորի համար անսպասելի հայտարարեց, որ ամերիկյան զորքը դուրս է բերում Սիրիայից, գրեթե բոլորը սկսեցին մեղադրել ԱՄՆ-ին քրդերին թիկունքից հարվածելու մեջ: Այդ ժամանակ ես իմ բազմաթիվ հարցազրույցներում պնդում էի, որ ԱՄՆ-ն դա չի անի մոտ ապագայում և որ իսկապես ԱՄՆ-ն պետք է մի օր զորքը հանի Սիրիայից, բայց դա երբ տեղի կունենա՝ դեռ պարզ չէ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս չհայտնեց զորքերի դուրս բերման մասին հստակ ժամանակացույց: Սա ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ուղղված հստակ մեսիջ էր Ռուսաստանի և Իրանի հետ ռազմական համագործակցությունը վերանայելու համար: 

Այսօր արդեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ նախօրեին Սոչիում հանդիպում է Իրանի և ՌԴ-ի ղեկավարների հետ, հայտարարում է, որ եռակողմ հանդիպումը կառուցողական է եղել, և նախատեսվում է հաջորդ եռակողմ հանդիպումն անցկացնել Սիրիայում, այնուհետև իր մտահոգությունն արտահայտում ԱՄՆ-ի կողմից զորքերը Սիրիայից դուրս բերման մասին խոստումը չկատարելու վերաբերյալ: Նա նույնիսկ հեռուն գնացող հայտարարություն է կատարում` խառնվելով Սիրիայի ներքին գործերին: Հայտարարում է, որ Մանբիջում, որտեղ ԱՄՆ-ն և քրդական ռազմական ուժերը համատեղ իրականացնում են հակաահաբեկչական գործողություններ, բնակչության 80-90 տոկոսն արաբներ են: Այսինքն՝ Էրդողանը փորձում է Սիրիայում բացահայտ կերպով իրականացնել նաև ժողովրդագրական փոփոխություն, սակայն առայժմ հայտարարությունների տեսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել