Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հաստատել է, որ կատալոնական ակումբը հետաքրքրված է «Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտի ծառայություններով.

«Որոշ ժամանակ է` հետևում ենք դե Լիգտին: Ճիշտ է, որ նա մեզ դուր է գալիս, բայց «Բարսելոնան» թիմում այլ կարևոր ֆուտբոլիստներ ունի:

Տեսնենք` ամեն ինչպես կդասավորվի մարտին կամ ապրիլին:

Ուրախ ենք հետևել նրա խաղին, սակայն այս պահին սա ամենն է, ինչ կաող եմ ասել»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Football Espana-ն:

Հիշեցնենք` «Բարսելոնան» ավելի վաղ համաձայնեցրել էր պայմանագիրն «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տեղափոխության շուրջ, որը կկայանա հաջորդ ամառ: Տեղափոխության արժեքը կկազմի 75 մլն եվրո:

Եվս 11 մլն եվրո «Այաքսը» կարող է ստանալ որպես բոնուս` կապված ֆուտբոլիստի հաջող ելույթների հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա դե Լիգտի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն: Այդուհանդերձ, անձամբ ֆուտբոլիստը կցանկանար խաղալ «Բարսելոնայում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել