Խոյ

Այսօր պետք է ուշադիր լինեք ձեր և ձեր սիրելիի համատեղ ունեցվածքի հանդեպ, ընդ որում՝ նրանից ավելի ուշադիր եղեք։ Ցանկացած վրիպում կարող է վիճաբանության հանգեցնել։ Հնարավոր է՝ նա ձեզ հետ էլ զրուցի այս թեմայով։

Ցուլ

Ձեր սիրելին չի կարողանա հասկանալ, թե ինչու են ձեր հարաբերությունները գնալով փոխվում դեպի վատը։ Նա կփորձի լավատեսորեն մոտենալ ամեն ինչին և հուսալ, որ մոտ ապագայում դրանք կշտկվեն։

Երկվորյակ

Այսօր ձեզ անակնկալ ծանոթություններ են սպասվում։ Այդ ծանոթություններն այնքան անսպասելի կլինեն ձեզ համար, որ ինքներդ էլ կզարմանաք։ Դուք նման ընթացք չէիք սպասում։

Խեցգետին

Հաճելի արտաքին ունեցող անծանոթի/անծանոթուհու հետ ֆլիրտը կարող է բերել ամուսնության առաջարկության։ այնպես որ, մտածեք, թե դեմքի ինչպիսի արտահայտությամբ պետք է ընդունեք կամ մերժեք այն։

Առյուծ

Դուք կփորձեք փոխել ձեզ շրջապատող մարդկանց և երևույթներին։ Ամենից շատ կկենտրոնանաք ձեր սիրելիի վրա։ Սակայն փորձեք կանգ առնել, առավել ևս, որ ավելի շատ փոխվելու կարիք ունեք հենց դուք։  

Կույս

Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզնից ստանալ ձեր սերը խորհրդանշող որևէ ֆիզիկական ապացույց։ Դա կարող է լինել բացիկի կամ նամակի տեսքով, մի բան, որին նայելիս նա անմիջապես ձեր սիրո մասին կմտածի։

Կշեռք

Այսօր ձեր սիրելիին շատ կխանգարեն կողմնակի մարդիկ։ Նրանց պատճառով նա չի կարողանա շատ ժամանակ տրամադրել ձեզ։ Փորձեք հասկանալ նրան, որպեսզի նրա տրամադրությունն էլ ավելի չընկնի։

Կարիճ

Փորձեք լսել ձեր մտերիմների կարծիքը ձեր սիրելիի վերաբերյալ։ Ե՛վ դրական, և՛ բացասական կարծիքները հօգուտ ձեզ կաշխատեն։ Այս պահին ձեզ հենց այդ խորհուրդներն են հարկավոր։

Աղեղնավոր

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա, թե ինչու է շրջապատի վերաբերմունքն իր հանդեպ փոխվել։ Դուք՝ որպես մտերիմ անձնավորություն, փորձեք նրան բացատրել ամեն ինչ, ընդ որում՝ դա արեք մաքսիմալ մեղմ ձևով, որպեսզի նրան չնեղացնեք։

Այծեղջյուր

Եթե այսօր ձեր սիրելին փորձի հայացքով գրավել հակառակ սեռի այլ ներկայացուցիչների, չխանդեք և շատ ծանր չտանեք այդ փաստը։ Դա անցողիկ բան է, որը բնորոշ է հենց այս օրվան։

Ջրհոս

Այսօր ձեր սիրելին նոր մրցակից կունենա։ Ձեր կյանքում կհայտնվի մեկն, ով իր հմայքով կկարողնա ձեր աչքին խամրեցնել նույնիսկ ձեր սիրելի անձնավորությանը։ Սակայն պետք չէ շտապել որոշումներ կյացնելիս։ Դուք առջևում բավականին շատ ժամանակ ունեք։

Ձկներ

Այսօր լավ կանեք՝ ուշադիր լսեք, թե ինչ է ձեզ ասում ձեր սիրելի անձնավորությունը։ Հնարավոր է՝ նա ձեզ հետաքրքրող բան չասի, բայց ձեզ խորհուրդ է տրվում հետևել նրա խորհուրդներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել