Բաղադրիչներ
- Օլադիի համար՝
- մածուն - 400 մլ
- շաքարավազ - 60-70 գ
- ալյուր - 300-350 գ
- կակաո - 40 գ
- ձու - 1 հատ
- հյութ կիտրոնի - 5 մլ
- սոդա - 0.5 թ/գ
- բուսայուղ - 50-60 մլ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 170 գ
- կարագ - 30 գ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 6 ճ/գ
- շաքարավազ - 100 գ
- վանիլին - 0.5 թ/գ
- Ինչպես նաև՝
- ընկույզ - ըստ ճաշակի
- բանան - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք օլադին: Մածունն ու կիտրանահյութը խառնում ենք, այնուհետև ավելացնում ենք ձուն ու շաքարավազը և կրկին հարում ենք: Ավելացնում ենք ալյուրը, կակաոն և սոդան և խառնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
Նախօրոք տաքացրած բուսայուղապատ թավայի մեջ գալով շրջանաձև լցնում ենք խմորն ու օլադիներ պատրաստում՝ յուրաքանչյուր կողմից 1-2 րոպե տապակելով:
Պատրաստում ենք շոկոլադե կրեմը: 100 մլ ջուրը դնում ենք մարմանդ կրակին, ավելացնում շաքարավազն ու անընդհատ խառնելով եռացնում: Այնուհետև ավելացնում ենք կարագն ու շոկոլադը: Երբ զանգվածը թանձրանում է, վերցնում ենք կրակից և լցնում սերուցքն ու վանիլինը: Լավ խառնում ենք:
Օլադիների վրա ջնարակ ենք լցնում և շարում բանանները: Վերջում մանրացրած ընկույզ ենք ցանում ու վայելում:

Հրաշալի օլադի որը կապահովի Ձեր լավ տրամադրությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/շոկոլադե-օլադի/?fbclid=IwAR28ib6UcKWnUB-x1rTerHAUUcv_W-yLI16G0BytoWPhX01tOgyErqEj_0Y
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել