Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել 1975թ.-ին մահացած բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի աճյունը վերահուղարկավորելու վերաբերյալ համաձայնագրին, հաղորդում է El Periodico-ն:

Համաձայն համաձայնագրի, Ֆրանկոյի ընտանիքին 15-օրյա ժամկետ է տրամադրվել վերահուղարկավորման նոր տեղ ընտրելու համար: Եթե հարազատները որոշակի ժամկետում որոշում չկայացնեն, կառավարությունն ինքը կընտրի տեղը:

Նախկին առաջնորդի աճյունը պետության կողմից ֆինանսավորվող «Զոհվածների հովիտ» մոնումենտալ հուշահամալիրի դամբարանից տեղափոխելու որոշումը կառավարության կողմից ընդունվել է անցյալ տարի: Որպես պատճառ նշվել է այն հանգամանքը, որ հուշահամալիրը պետք է լինի քաղաքացիական պատերազմի հիշատակման տեղ, և ոչ թե փառաբանի բռնապետությունը:

Սեպտեմբերին իսպանական խորհրդարանը հաստատել է Ֆրանկոյի աճյունը վերահուղարկավորելու որոշումը: Ֆրանկոյի մի քանի ժառանգներ, ինչպես նաև հազարավոր ուլրտաաջեր բողոքել են այդ որոշման դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել