Operativ.am-ը գրում է․

Թաիլանդում վարչապետի թեկնածու են առաջադրել տրանսգենդերին: AP-ն հայտնում է, որ Պինիտ Նգարմպրինգը եղել է գլխավոր տնօրեն եւ սպորտային պրոմոութեր, որը լավ հայտնի է թաիլանդյան ֆուտբոլի աշխարհում: Հիմա նա նոր անուն ունի՝ Փոլին Նգարմպրինգ: Նա ցանկանում է դառնալ երկրի առաջին տրանսգենդեր վարչապետը:

52-ամյա տղամարդը 3 թեկնածուներից մեկն է, առաջադրված Մահաչոն կուսակցության կողմից:
Նրա խոսքով՝ ինքը ցանկանում է, որ իր առաջադրումը հույս տա ընչազուրկներին եւ ԼԳԲՏ ապագա սերունդների համար քաղաքական տարածք բացի:

Մահաչոն կուսակցությունը հավակնում է Ներկայացուցիչների պալատի 500 օրենդիրների 200 տեղին: Կուսակցության մոտ 20 թեկնածուներ ԼԳԲՏ ներկայացուցիչներ են: Փոլինը կուսակցությանն է միացել անցյալ տարվա նոյեմբերին: Հիմա, լինելով վարչապետի պաշտոնի երկրորդ թեկնածուն, նա իրեն քաղաքական առաջամարտիկ է համարում՝ հավասարության համար պայքարի յուրահատուկ խորհրդանիշով:

Դեռեւս 3 տարի առաջ Փոլինի անունը Պինիտ էր. նա 2 երեխաների հայր էր, թղթակից, որը բիզնեսմեն էր դարձել եւ հայտնի դարձել ֆուտբոլի երկրպագուների ասոցիացիայի հիմնադրմամբ՝ ազդեցիկ դառնալով թաիլանդյան սպորտային շրջանակներում: Փոլինի վերափոխվելով նա իր առաքելությունն է դարձրել հասարակության լուսավորումը:

Կուսակցությունը հույս ունի, որ նրա իրավապաշտպան օրակարգը դուր կգա, մասնավվորապես՝ Թաիլանդի ԼԳԲՏ մեծ թվով ներկայացուցիչներին եւ սեքս աշխատողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել