Operativ.am-ը գրում է․

Կիևի վճռաբեկ դատարանը հնարավոր է` Միխեիլ Սաակաշվիլիին զրկի Ուկրաինայի տարածքում գտնվելու վերջին օրինական հիմքերից: Այս մասին Սաակաշվիլին ասել է News One հեռուստաընկերության եթերում:

Ըստ Սաակաշվիլիի՝ Կիևի վարչական դատարանի կողմից հունվարի 3-ին իր օգտին ընդունված որոշումը բողոքարկվել է Միգրացիոն պետական ծառայության կողմից:

«Նրանք Ուկրաինայից իմ արտաքսման գործընթացն արագացնում են: Իմ օգտին ընդունված որոշումը բողոքարկվել է, դատարանը երկուշաբթի կհայտարարի որոշումը, իսկ արդեն երեքշաբթի օրվանից ես Ուկրաինայի տարածքում գտնվելու համար անհրաժեշտ ոչ մի օրինական փաստաթուղթ չեմ ունենա»,- ասել է Սաակաշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել