Expedia and Airlines Reporting Corporation զբոսաշրջային առցանց ծառայությունը համեմատել է բնակարանների ու ավիատոմսերի գները և պարզել ամրագրման համար ամենաշահավետ ժամանակահատվածը: Ամբողջական զեկույցը ներկայացված է ծառայության պաշտոնական կայքում:

Այսպիսով՝ մասնագետները պարզել են, որ հյուրանոցում համար ամրագրելու ամենահարմար օրը ուրբաթն է, քանի որ շաբաթվա այդ օրը գները զգալիորեն ցածր են, քան մյուս օրերին:

Բացի այդ՝ հետազոտության համաձայն՝ ավիատոմսերն ուղևորությունից առնվազն երեք շաբաթ առաջ ձեռք բերելն առավել շահավետ է: Փորձագետները նշել են, որ տարածված թյուր կարծիք կա, որ տոմսերը պետք է շաբաթվա կեսերին ամրագրել:

Իրականում այդպես չէ: Նրանց կարծիքով, ավիատոմսերի ամրագրման լավագույն ժամանակը հանգստյան օրերն են:

Միևնույն ժամանակ, փորձագետները հաղորդել են, որ ճանապարհորդները կարող են տոմսերի արժեքի 10 տոկոսի չափով խնայել՝ հինգշաբթի կամ ուրբաթ օրերի չվերթեր ընտրելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել