Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 150գ(փխրուն)
- կոնֆետ Ferrero Rocher - 8 հատ
- կարագ - 80գ
- պանիր մասկարպոնե - 230 գ
- շաքարավազ - 50գ
- վանիլին - 5գ
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 250մլ
Պատրաստման եղանակը
Փշրում ենք թխվածքաբլիթը, ավելացնում կարագը, 4 հատ կոնֆետ Ferrero Rocher ու հարում: Ստացված զանգվածը լցնում ենք 24սմ տրամագծով ձևամանի մեջ և դնում սառնարան 20 րոպեով:
Խառնում ենք մասկարպոնեն շաքարավազի և վանիլինի հետ:
Ձևամանը հանում ենք սառնարանից, վրան ավելացնում ստացված կրեմի 3/4 մասը: Մնացած Ferrero Rocher կոնֆետները բաժանում ենք 2 մասի և դնում կրեմի վրա, ապա վրան լցնում կրեմի մնացած մասը և տեղափոխում սառնարան 4-6 ժամով:
Թույլ կրակի վրա եռացնում ենք 100 մլ սերուցքը, ավելացնում շոկոլադն ու թողնում՝ սառչի: Ապա ավելացնում ենք մնացած սերուցքն ու հարում:
Ստացված կրեմը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և դրա օգնությամբ տորթի վրա անում 1 սմ տրամագծով գնդիկներ:
Թեյի գդալի պոչով սեղմում ենք շոկոլադե գնդիկների ծայրերը ներքև:
Պատրաստի տորթը տեղափոխում ենք սառնարան 2 ժամով, որից հետո մատուցում:

«Մասկարպոնե» տորթը կարելի է մատուցել կիտրոնի սառը թեյի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել