Դուչեենց թազա մուտիտը գնահատե՞լ եք։ Առաջ տնտեսության թռիչքաձև աճին խանգարում էր Սաշիկը, հիմա դրան խանգարում են Սաշիկը + ՀԴՄ չտվող խանութները։ Ու միայն երևելի թրաշամանուկի երևակայության մեջ կծագեր խնդիրը ՀԴՄ-ի մակարդակի բերելը, որովհետև էդ անտեր ՀԴՄ-ն ովքե՞ր են տալիս/չեն տալիս․ խանութներ, կրպակներ, գազալցակայաններ, սպասարկման ոլորտի մանր ու միջին միավորներ։

Դե հիմա նայեք, թե էդ ամենը տնտեսության մեջ ինչ տոկոս է կազմում, ու անգամ 100 տոկոս հարկվելու դեպքում ինչ տնտեսական էֆեկտ կարող է լինել։ Նաև չմոռանաք հաշվի առնել, որ, օրինակ, մարզերում էդ անտեր ՀԴՄ-ն որ պահանջում եք խանութից, նաև առաջարկեք, թե նիսիայի տետրերի համակարգից ոնց հրաժարվեն՝ առանց սովածների ապստամբություն հրահրելու։

Էս մեր տանցոռներին միշտ ինչ-որ բան խանգարելու է, որ նորմալ պարեն, ու համոզված եղեք, որ ոնց երեկ Սաշիկով էին բացատրում խնդիրները, իսկ այսօր՝ ՀԴՄ-ներով ու աղքատությամբ լի գլուխներով, այնպես էլ վաղն է լինելու, ու թրաշամանուկները միշտ պատրաստ են լինելու էմոցիոնալ, խրոխտ մորուքներով ու ճըղճըղ ձայներով ապացուցել, որ իրենք լավն են ու ամեն ինչ ճիշտ են անում, այդ մենք՝ ՀՀ-ում ապրողներս ենք վատը։ Ինչպես Վինի Թուխն էր ասում․ «Пчелы какие то неправильные»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել