Բրիտանուհի Էմմա Ֆեյրվեզերը, որը վնասվածքներ է ստացել արքայազն Ֆիլիպի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, դատապարտել է նրան պատասխանատվության չենթարկելու որոշումը, գրում է Daily Mirror-ը:
Նշվում է, որ կինը չի հավատում, որ նա կարողացել է պատժից խուսափել դատարանի որոշմամբ:
«Ես չգիտեմ, թե արդյոք երբևէ որևէ մեկին նման կերպ վերաբերվել են, թե ոչ»,- ասել է Էմմա Ֆեյրվեզերը:
Նա հավելել է, որ դա ցնցել է իրեն՝ ենթադրելով, որ արքայազն Ֆիլիպը հանձնել է իր վարորդական իրավունքը՝ պատասխանատվությունից խուսափելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել