Armenpress.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի պատվիրակությունն ուղեւորվել Է Հանոյ՝ նախապատրաստելու ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ թվով երկրորդ հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Նրա տեղեկությունների համաձայն, այն գլխավորում Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի քարտուղար Կիմ Չան Սոնը, որն այժմ համարվում Է Կիմ Չեն Ունի մերձավորներից մեկը: Պաշտոնյաները փետրվարի 15-ին Փhենյանից Պեկինի միջազգային օդանավակայան են ժամանել կանոնավոր չվերթով, իսկ փետրվարի 16-ին Պեկինից կմեկնեն Հանոյ: Կիմ Չան Սոնը հյուսիսկորեական պատվիրակության կազմում նաեւ զբաղվել Է Սինգապուրում ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների առաջին հանդիպման նախապատրաստմամբ: Այնտեղ նա նույնպես ժամանել Էր վաղօրոք՝ երկու շաբաթ առաջ:

Անցած շաբաթ Թրամփը հայտարարել Է, որ Կիմ Չեն Ունի հետ իր երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաքում: Ինչպես հայտնել Է NHK հեռուստաալիքը, Հանոյը որպես գագաթնաժողովի անցկացման վայր Է ընտրվել Փհենյանի նախաձեռնությամբ: ԱՄՆ-ի նախագահի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ պատմության մեջ առաջին հանդիպումը տեղի Է ունեցել անցյալ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել