Yerkir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, որն ամուսնությունից հետո կրում է Սասեքսի դքսուհու տիտղոսը, Սուրբ Վալենտինի տոնը ստիպված են եղել միմյանցից հեռու նշել: Այս մասին տեղեկացնում է tattler.ru-ն: 

Արքայազնը ստիպված է եղել փետրվարի 14-ին գտնվել Նորվեգիայի ռազմաբազայում: Տեղանքը այնքան էլ չի համապատասխանել սիրո տոնի տրամադրությանը, սակայն Հարիին յուրահատուկ անակնկալ է մատուցվել. բազայի զինծառայողները որոշել են ուրախացնել պատվավոր հյուրին ու հրավիրել են նրան ձնե հյուղակ, որը ներսից զարդարված է եղել դուքսի և դքսուհու հարսանեկան լուսանկարներով: Ռոմանտիկ միջավայրն ավելի գեղեցիկ են դարձրել մոմերն ու Հարիի և Մեգանի հարսանիքին հնչած երաժշտությունը:

Հարին գնահատել է անակնկալն ու միաժամանակ խոստովանել`  զինծառայողներն ու նրանց նվերը մի փոքր «տարօրինակ են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել