168.am-ը գրում է.

«Տեղյակ եք, որ վարչապետի աշխատակազմը մոտ 2 շաբաթ առաջ որոշում է կայացրել ավտոմեքենաների կտրուկ կրճատման մասին: Ինչպես նշել էինք՝ այս որոշումը լոկալ բնույթ չի կրելու և պետք է տարածվի բոլոր պետական մարմինների վրա: Եվ, հաշվի առնելով մեր փորձը, վարչապետի հանձնարարությամբ, հանձնարարական է իջեցվել կառավարությանը ենթակա մարմիններին, որպեսզի նրանք ևս սկսեն այդ գործընթացը, նաև նույնն առաջարկվել է այլ պետական մարմիններին, որոնք կառավարությանը ենթակա չեն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ավտոմեքենաների կրճատման խնդրին։

Ըստ նրա՝ դժվար է ասել, թե քանի տոկոսով կկրճատվի ավտոպարկը, քանի որ այս պահին պետական գերատեսչություններից արձագանքներ դեռևս չունեն. «Տրամաբանությունն այն է, որ ամեն գերատեսչությունում, նախարարից բացի, իրեն կցված ավտոմեքենա որևէ այլ պաշտոնյա պետք է չունենա։ Ֆիքսենք, որ խոսքը գնում է կցված ավտոմեքենայի մասին, որը միայն տվյալ պաշտոնյային պետք է սպասարկի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել