Armsport.am-ը գրում է.

«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլի՝ ԲԱՏԷ-ի հետ առաջին հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Սա այն հանդիպումներից էր, երբ մենք կարող էինք ժամերով խաղալ, բայց այդպես էլ գոլ չխփել: Ֆուտբոլում նման խաղեր էլ են լինում: Դու աշխատում ես, խաղում ես, բայց արդյունք չկա. ստիպված համակերպվում ես այն արդյունքի հետ, որ քո սրտով չէ:

Պետք է սթափվել և պատրաստվել պատասխան խաղին: Սա երկախաղյա դիմակությունների առավելությունն է՝ երբ ինչ-որ բան չի ստացվում առաջին խաղում, դու շտկումներ անելու հնարավորություն ես ունենում»,- Չեխի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «զինագործները» նվազագույն հաշվով պարտություն են կրել, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 21-ի, Լոնդոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել