Panorama.am-ը գրում է.

«2018 թվականի թավշյա հեղափոխությունը նաև լրջագույն փոփոխություններ հարուցեց նաև զանգվածային լրատվության միջոցների բնագավառում»,-հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության և «Հայաստանի Ժուռնալիստների միության» կողմից կազմակերպած  «Հայաստանյան մամուլի հետհեղափոխական խնդիրները» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ։

Նա նշեց, դրանք մասմաբ նոր էին, մասամբ՝ նախկինից եկող, հաճախ թաքնված հիմնախնդիրների արտահայտություններ էին։

«Հետհեղափոխական առաջին շրջանում թվում էր, թե մամուլի համար ստեղծվել էին նոր հնարավորություններ։ Սակայն դրանք չափազանցված էին, քանի որ որոշ ժամանակ անց հայտնի դարձան նաև մամուլի բնագավառում առկա խնդիրները»,-ասաց միության նախագահը։
Նրա գնահատմամբ, հեղափոխական շրջանում մամուլը ոչ ամբողջությամբ էր կատարում անկախ և օբյեկտիվ լրատվություն մատուցելու իր գործառույթը, քանի որ մամուլի շատ միջոցները, ըստ Սեյրանյանի, հանդես էին գալիս քաղաքական այս կամ այն կողմի շահերի անթաքույց ներկայացնողներ ու պաշտպանողներ ու հակառակ կողմի դատավորներ ու քննադատներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել