Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն չի ժխտել, բայց ուղղակիորեն չի Էլ հավաստել Իրանի հրթիռային ծրագիրը սաբոտաժի ենթարկելու ծրագրի առկայությունն ԱՄՆ-ում, որի մասին գրել են զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Fox News-ում կայացած հարցազրույցում Փոմպեոյին հարցրել են, թե արդյոք այդ ծրագիրն Իրանի դեմ պայքարի միջոցներից մեկն Է: «Ես չեմ խոսում գործունեության շատ ասպեկտների մասին, որը երկիրը կարող Է իրականացնել գաղտնի: Բայց, անտարակույս, Ամերիկան կօգտագործի իր հզորության բոլոր լծակները, որպեսզի կրճատի հրթիռային ծրագրի զարգացման Իրանի ներուժը»,- ասել Է Փոմպեոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել