«Որդուն Հրազդանի քաղաքապետ դարձնելուց և ինքն էլ ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի «ախորժակն ավելի է մեծացել»:

Ասում են՝ Կոտայքի մարզում խայտառակ իրավիճակ է տիրում: Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Սասուն Միքայելյանն է հրահանգում, թե ով որտեղ պետք է առաջադրվի կամ չառաջադրվի:

Օրինակ՝ Կոտայքի Քաղսի համայնքում լուրեր են շրջանառվում, թե փետրվարի 17-ին ՏԻՄ արտահերթ ընտրությունների «իտոգը» տալու է ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նույն տեղեկությունների համաձայն՝ գյուղում հոգեբանական ճնշում են գործադրում թեկնածուների նկատմամբ, մասնավորապես՝ համայնքի նախկին ղեկավար Սեդրակ Դավթյանի:

Բանը հասել է նույնիսկ սպառնալիքներին, Սեդրակ Դավթյանի որդուն հասկացրել են, որ հայրը պետք է հանի թեկնածությունը: Իսկ թե ում համար է նախատեսված Քաղսիի համայնքապետի պաշտոնը, տեղացիները պնդում են, որ Ս. Միքայելյանի թեկնածուն 26-ամյա Ռաֆայել Գրիգորյանն է, որը երբեք աչքի չի ընկել գյուղում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել