Արեգակնային համակարգի Սերես գաճաճ մոլորակում կրիոհրաբուխների ժայթքման հետքերն օգնել են գիտնականներին ապացուցել, որ այդ գաճաճ մոլորակի մակերևույթի տակ գոյություն ունի աղաջրով լի գրեթե «հավերժական» իրական օվկիանոս: 

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ մեջբերելով գիտական ամսագրում հրապարակված հոդվածը, կրիոհրաբուխները կարող են լինել տիեզերքում կյանքի հիմնական «ապաստաններից» մեկը:

«Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես են աշխատում այն սնող ջրի աղբյուրները, որոնք թաքնված են մոլորակների սառցե շերտի տակ»,- ասել է Տեխասի համալսարանի գիտնական Մարկ Հեսեն:

Սերեսից ստացված առաջին լուսանկարները, որոնք նկարահանվել էին 2015-ի մարտին, երկու արտասովոր առարկա էին բացահայտել՝ խորհրդավոր սպիտակ բծեր Օկատոր խառնարանում, որոնք, ինչպես պարզվել է, խիտ աղաջրի հետքերն են, և արտասովոր բուրգանման լեռը:

Գիտական խումբը բացահայտել է, որ լեռն իրականում հին, արդեն հանգած կրիոհրաբուխ է, իսկ սպիտակ հետքերը մյուս հրաբուխների ժայթքումների հետևանքն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել