Գրասենյակի տեղափոխության ընթացքում տարբեր տուփերի մեջ փաթեթավորած գրքեր և այլ իրեր էինք տեղափոխել, ու դրանցից ամենափոքրերից մեկը մնացել էր տեսանելի վայրում դրված (տուփը «Հայասա» կոնյակների մակնշում ուներ վրան): Մի օր ավագ ընկերներիցս մեկը գրասենյակում պատահաբար տուփը տեսավ ու շատ խիստ տոնով ասաց. «Էս Էդմոն Մարուքյանի կոնյակի գործարանի յաշիկն ի՞նչ գործ ունի քո մոտ դրած»: Մի պահ շփոթվելուց հետո հիշեցի, որ այդ կոնյակի գործարանը պատկանում է Արթուր Բաղդասարյանին, իսկ թե ինչ եղավ դրանից հետո, խիստ «ոչ եթերային» է: 

Հիմա էսօր ԱԺ-ում Նիկոլի գերդոզավորված օգնությունը կլասիկ ՕԵԿ-ին (ԼՀԿ-ին), մեղմ ասած, շատ գռեհիկ էր: Ի դեպ, էս նույն ձևով, պարզապես ավելի նուրբ և հաշվենկատ Սերժ Սարգսյանը «ձեռք մեկնեց» ԵԼՔ-ին և մի ելույթով ջրեց մյուս ընդդիմադիրներին` ԵԼՔ-ին ԱԺ ձգելով: Հիմա Նիկոլը նույնն ուզեց անել իր ՕԵԿ-ի համար, բայց, անկեղծ ասած, տղերք, շատ չուտվող ու արհեստական էր: Էդ պետք ա շուտ անեիք, ժամանակին պետք ա գլխի գցեիք, թե չէ սենց ոնց որ թե սպառնԸմ եք: 

ՀԳ. Էդմոն Մարուքյանի գլխավորած ուժը ՕԵԿ-ի պիտակը որևէ պարագայում չի կարողանալու մաքրել իր վրայից, ու հավատացեք, հենց ՕԵԿ-ի վախճանին էլ արժանանալու ա վերջում: Մի մոռացեք՝ Արթուր Բաղդասարյանը գոնե ԱԺ նախագահ ա եղել, իսկ Էդմոնին իր 18 հոգով ԱԺ մտնելը Նիկոլը միշտ երեսով ա տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել