Քնկոտների և անքունների պայքարը այնքան էլ սուր չէ, ինչպես մսակերների և բուսակերների պայքարը, սակայն այն նույնպես շատ թեժ է լինում։ Մի կողմը պատմում է գեղեցիկ արևածագի մասին, իսկ մյուս կողմը պնդում է, որ միայն գիշերվա հանգիստն է արթնացնում իրենց ստեղծագործական հակումները։ Բրիտանացի գիտնականները երկու ճամբարներին էլ պաշտպանում են։ Սակայն մենք կփորձենք շեղվել այդ քննարկումներից և հասկանալ առավոտյան ժամերի բոլոր առավելությունները։

Առավոտյան ավելի հեշտ են կայացվում դժվար որոշումները

Ինչպես նշում են հոգեբանները, կամքի ուժը, ինչպես և մկանների ուժն ունեն որոշակի ուժային պահուստ։ Օրվա ընթացքում այն աստիճանաբար սպառվում է, և երեկոյան շատերի մոտ այլևս որոշում կայացնելու ուժ չի մնում։ Այսպիսով, եթե ցանկանում եք որևէ բարդ կամ տհաճ որոշում կայացնել, ապա այն կայացրեք առավոտյան, քանի որ երեկոյան դուք հազարավոր պատճառներ կգտնեք այն հետաձգելու համար։ 

Առավոտյան քիչ են շեղող երևույթները

Դուք արթնանում եք շատ շուտ, ստուգում եք ձեր Facebook-ը և այնտեղ հայտնաբերում եք ընդամենը 3 թարմացում։ Էլեկտրոնային փոստում նույնպես ոչ մի նամակ չկա։ Անգամ լրատվական կայքերը դեռևս չեն հավաքել օրվա նորությունները։ Առավոտյան դուք ուղղակի չեք կարողանում շեղվել, անգամ եթե ցանկանում եք։ Ճիշտ ժամանակն է զբաղվելու գործերով։

Հագեցած առավոտը փրկում է ողջ օրը

Եթե դուք առավոտյան կատարեք ձեր առջև դրված առաջադրանքներից գոնե մեկը, ապա, ամենայն հավանականությամբ, դուք գլուխ կհանեք նաև մնացածից և երեկոյան էլ հանգստանալու ժամանակ կունենաք։ Սակայն եթե դուք մի քիչ դադար առնեք և աշխատանքի անցնեք կեսօրից հետո, ապա ձեր ամբողջ օրը կվերածվի քաոսի։ Դուք հավանաբար չեք կատարի առաջադրանքներից և ոչ մեկը, երեկոյան չեք հանգստանա և չեք քնի ճիշտ ժամանակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել