Panorama.am-ը գրում է.

«Անհանդուրժող ելույթ էր ընդհանրապես քննադատությանը և ընդդիմություն ունենալուն»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով վարչապետի ելույթին:

Ըստ նրա՝ դա ընդդիմոււթյան առկայության վերաբերյալ տոտալ անհանդուրժող վերաբերմունք է, որն, ըստ էության, խրախուսվեց վարչապետի ելույթով, ինչը, բնականաբար, վատ է: Միաժամանակ Էդմոն Մարուքյանն ասաց, որ խորհրդարանն  այն վայրն է, որտեղ մարդկանց սթափեցնում են. «Վստահ եմ, որ կսթափվեն, վստահ եմ՝ կհասկանան, որ սա այն տեղը չէ, որ ինչ-որ մեկը կարողանա մեզ ասել՝ մյուս անգամ էս չասեք կամ էն չասեք»:

Պատգամավորն անդրադառնալով հեղափոխությանն՝ ասաց, որ իրենք հեղափոխության գործում իրենց ներդրումն են ունեցել, որից որևէ կրեդիտ չեն ուզել և միշտ ասել են, թե ովքեր են դա արել: «Մենք չենք ասում՝ էս արինք, էն արինք, մենք դա թողնում ենք մարդկանց: Մարդիկ գիտեն, թե ով ինչ է արել, երբ է արել, ինչքան է արել: Կարծում եմ, որ այսօր ուրացողության ժամանակաշրջան է սկսվել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ԼՎԿ-ի քաղաքականությանը, Էդմոն Մարուքյանը նշեց, որ հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ ԼՀԿ-ի քաղաքականությունը եփվում է իրենց գրասենյակներում, գլուխներում, ինչ մասին և Նիկոլ Փաշինյանը, և հեղափոխության մասնակիցները լավ գիտեն: Ըստ նրա՝ այդ էժան խոսակցությունները «պլենդուզի» մակարդակի են իջեցնում կարևոր փաստաթղթի մասին քննարկումները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել