Tert.am-ը գրում է.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ ինչպես ՀՀԿ-ն էր բուհերը հանրապետականացնում, այդպես էլ հիմա իշխանությունն է բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմում իրենց մարդկանց նշանակում։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նաև նկատեց, որ երբ ընդդիմությունը մեղադրում է, իշխանությունը պետք է հակափաստարկներ բերի։

«Ագրարային համալսարանի ռեկտորը փոխվել է (այժմ Վարդան Ուռուտյան է․-խմբ.), բայց մինչև ռեկտորի փոխելը հոգաբարձուների խորհուրդ է փոխվել, և «Իմ քայլի» ներկայացուցիչներ են ներառվել խորհրդում, հետո փոխել են կանոնակարգը, որ կարողանան ռեկտորին նշանակել, որից հետո ռեկտորն եկել է ու իր աշխատավարձը դարձրել 855 հազար դրամ, այսինքն՝ մոտավորապես երկու անգամ ավելի իմ աշխատավարձից:

Պրոռեկտորի աշխատավարձը բարձրացրել են՝ 235 հազարից դարձնելով 583 հազար դրամ»,- ասաց նա։

Մարուքյանը կրկին հիշեցրեց, որ Ագրարային համալսարանում ստեղծվել է մարքեթինգային բաժին, որը նույնպես նոր աշխատողներ ունի։

«Փոփոխությունների արդյունքում զարմացնում է պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքացուցակի կրած փոփոխությունները։ Նախ նշենք, որ այստեղ աշխատավարձերի չափը փոփոխություն չի կրել, հենց նոր վարչապետին խաբեցին, որ ինքն ասաց՝ 300  հոգու աշխատավարձ են բարձրացրել, միայն ռեկտորի ու պրոռեկտորի, ինչպես նաև քարտուղարուհու աշխատավարձն է բարձրացել։ Ռեկտորը կրճատել է հաստիքների քանակը 58-ով, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի ֆոնդը նվազել է 18 մլն դրամով, այսինքն՝ գիտնակաների է կրճատել ու այդ փողով իր աշխատավարձը բարձրացրել, բաժիններ ստեղծել, իրանց մարդկանց ընդունել»,- շարունակեց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել