Թվում է՝ հաջող կարիերա, գեղեցիկ կին․ էլ ինչ է պետք երջանկության համար։ Սակայն Ջասթին Բիբերի ընկերները պնդում են, որ վերջերս Բիբերը իրեն բավականին դեպրեսիվ է զգում, ասես պայքարում է որոշակի ներքին խնդիրների դեմ՝ գրում է Mirror-ը։

Երգչին մոտ աղբյուրները հաստատում են, որ Ջասթինի ճնշված կարգավիճակը ոչ մի կապ չունի 22-ամյա Հեյլի Բոլդուինի հետ իր ամուսնության հետ։ Նրանք պնդում են, որ անցյալ տարի սեպտեմբերին տեղի ունեցած հարսանիքից հետո նորապսակների տանը իշխում է միայն սերը և համերաշխությունը։

«Ես լուրջ խնդիրներ ունեմ մարդկանց, անգամ կնոջս՝ Հեյլիին վստահելու հարցում։ Ինձ մշտապես թվում է, որ մարդիկ ցանկանում են ինձ օգտագործել, և լրագրողները նույնպես»,- ասել է Բիբերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել