Տեխասի նահանգի ոստիկանությունը փրկել է երեխաներին նրանց սեփական ծնողներից․ չորս և հինգ տարեկան քույր և եղբորը պատահաբար հայտնաբերել են շան բնում։

Դեռ ուշքի չեկած այդ տեսարանից՝ ոստիկանները նոր ցնցում են ապրել․ հարևան տնակում ևս երկու երեխաներ են հայտնաբերվել՝ մեկ և երեք տարեկան տղաներ։ Բոլոր երեխաներն էլ կեղտոտ, սոված և կիսամերկ են եղել։

«Տնակում ահավոր տհաճ հոտ է եղել և կեղտ։ Կեղտոտ հագուստ, անկողին, մեզի և կղանքի հետքեր ու կատուներ»,- պատմում է շերիֆը։

24-ամյա ամուսիններն իրենք են ոստիկաններին կանչել։ Նրանք հաճախ են վիճել և քաշքշել միմյանց։ Երբ իրավապահները հարթել են նրանց տարաձայնությունները և պատրաստվել են հեռանալ, հանկարծ երեխայի լացի ձայն են լսել։

Այժմ ոստիկանները հետաքննություն են սկսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել