Azatutyun.am-ը գրում է.

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրեր առաջ «Ագարակ» պետական սահմանային անցակետում իրականացրած հսկողության արդյունքում Իրանի քաղաքացի Ա.Ֆ.Կ-ի կողմից շահագործվող բեռնատարի՝ վարորդի նստատեղի հետնամասից հայտնաբերել են մուգ շագանակագույն, 53.79 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, Իրանի քաղաքացին կալանավորվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել