Yerkir.am-ը գրում է.

Եվրամիությունը դատապարտել է Իրանում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը՝ հայտարարելով, որ նման հանցագործության համար արդարացում չկա:

«Ահաբեկչության նման սարսափելի գործողության համար ոչ մի արդարացում չի կարող լինել: Եվրամիությունն իր ցավակցություններն է հայտնում զոհերի ընտանիքներին և Իրանի ժողովրդին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթում»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ`փետրվարի 13-ին,  Իրանի հարավարևելյան շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավտոբուսի մոտ պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 41 մարդ՝ ներառյալ զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Ադլ»  սուննի ծայրահեղական խմբավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել