Հանրապետության տարածքում` փետրվարի 14-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի 14-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ին, 16-ի գիշերը սպասվում են տեղումներ, 15-ի և 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով, 16-ի կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար:


Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել