Կարդում եմ Լևոն Զուրաբյանի՝ «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ հրապարակված հայկական լրատվամիջոցներում, որտեղ նա նախաբանում գրում է․ «Առաջարկում եմ նաեւ այնպիսի վերնագիր, որն ավելի ճշգրիտ է ներկայացնում ադրբեջանական հասարակությանն ուղղված իմ գլխավոր ուղերձը»։

Եվ ահա, ո՜վ զարմանք, նյութի վերնագիրը, ոչ ավել, ոչ պակաս՝ «Տվեք Ղարաբաղին անկախություն, և հայերի մեծ մասը խաղաղ կարգավորմանը կողմ կլինի»:

Եթե նույնիսկ բաց թողնենք ադրբեջանական հասարակությանը և իշխանություններին ուղղված ուղերձի, ըստ իս, քարոզչական առումով կոպտագույն սխալ պարունակելը, ապա այն ակնհայտորեն անընդունելի է նաև տրամաբանական մակարդակում։ Արցախը և հայկական կողմն ընդհանրապես որևէ մեկից, առավել ևս՝ Ադրբեջանից, անկախություն չեն հայցում, որպեսզի այդ անկախությունը տան կամ չտան։

Արցախի անկախությունն արդեն իսկ նվաճվել է Բաքվի բռնապետական վարչակարգերի կողմից մեզ պարտադրված ծանրագույն պատերազմում տարած հաղթանակով, հետևաբար խնդիրը ոչ թե անկախություն տալն է, այլ այդ անկախությունը ճանաչելը։

#Հայաստանը
#քարոզչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել